Հղիություն, ծննդաբերություն
|
Ծննդաբերության նախանշանները. tsnndatun.am

Ծննդաբերության օրվա մոտենալուն զուգընթաց կարող են որոշակի նշաններ ի հայտ գալ, որոնք վկայում են մոտալուտ ծննդաբերության մասին։
ՓՈՐԻ «ԻՋՆԵԼԸ» – Կինը կարող է նկատել, որ փորն իջել է։ Առաջնածինների դեպքում այս երևույթը նկատվում է ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ, իսկ կրկնածինների դեպքում՝ ծննդաբերության նախօրյակին։
ՇՆՉԵԼԸ ՀԵՇՏԱՆՈՒՄ Է – Երեխայի ներքև տեղափոխվելու արդյունքում վերանում է ճնշումը ստոծանու և ստամոքսի վրա, և շնչելը հեշտանում է։ Բայց դրա հետ միասին մեծանում է ճնշումը փորի ներքնամասում։ Նստելը և քայլելը փոքր-ինչ դժվարանում է։
ՀԱՃԱԽԱԿԻ ՄԻԶԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ ԿՂՈՒՄ – Առաջանում է հաճախակի միզելու ցանկություն, քանի որ մեծանում է ճնշումը միզապարկի վրա։ Ծննդաբերության հորմոններն ազդում են կնոջ աղիների վրա՝ առաջ բերելով, այսպես կոչված, նախնական մաքրում։ Որոշ կանայք որովայնում կարող են ունենալ թեթև կծկումներ և փորլուծություն։
ՑԱՎԵՐ ՄԵՋՔԻ ՍՏՈՐԻՆ ՄԱՍՈՒՄ – Երեխայի ներքև տեղափոխվելուց հետո կինը գոտկամասում տհաճ զգացողություններ կարող է ունենալ։ Այդ զգացողությունները պայմանավորված են ոչ միայն երեխայի առաջ բերած ճնշմամբ, այլև կոնքի ոսկորների շարակցական հյուսվածքների գերձգմամբ։
ՊՏՂԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Մանկիկը կարող է մերթ մի քիչ հանգստանալ, մերթ շատ ակտիվ շարժվել։ Նա ասես ընտրում է ռիթմը և ամենահարմար պահը ծնվելու համար։
ԱԽՈՐԺԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ – Ծննդաբերությունից առաջ կարող է ախորժակը փոխվել։ Առավել հաճախ նկատվում է ախորժակի նվազում։ Լավ է, երբ կինը նման դեպքերում այս կամ այն սննդամթերքն ընտրելիս ավելի շատ վստահում է իր ինտուիցիային։ Պետք չէ սնվել «երկուսի փոխարեն»։
ՄԱՐՄՆԻ ՔԱՇԻ ՆՎԱԶՈՒՄ – Ծննդաբերությունից առաջ կինը կարող է մի քիչ նիհարել։ Հղի կնոջ քաշը կարող է պակասել 1-2 կգ-ով։
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Կինը անհամբերությամբ սպասում է «իր ժամին», ուզում է, որքան հնարավոր է շուտ ազատվել։ Կարող է տրամադրությունը «հանկարծ» փոխվել։ Հոգնածությունն ու անտարբերությունը անսպասելիորեն կարող են իրենց տեղը զիջել բուռն գործունեությանը։ Հայտնվում է բնակալման բնազդը։ Կինը պատրաստվում է դիմավորել իր մանկիկին։
ԱՐԳԱՆԴԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԾԿՈՒՄՆԵՐ – Կինը կարող է որոշակի կծկումներ զգալ նաև ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ։ Եթե կանոնավոր և տևական ռիթմ չի հաստատվում, եթե կծկումների միջև դադարները չեն կրճատվում, որպես կանոն, այդ նշանները բոլորովին էլ ծննդաբերության սկիզբը չեն ազդարարում։
Նանա Դանիելբեկ
մանկաբարձ-գինեկոլոգ

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն